bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 97
Psalms 97
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
2
Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,
3
Հիշեց Հակոբին իր ողորմությամբ, Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։ Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։
4
Աղաղակե՛ք Տիրոջը, ո՛ղջ երկիր, Օրհնեցե՛ք, ցնծացե՛ք և սաղմո՛ս երգեք։
5
Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ, Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։
6
Կռածո փողերի օրհնության ձայնով, Օրհնությամբ, ցնծությամբ և եղջերափողի ձայնով Աղաղակե՛ք Տեր թագավորի առջև։
7
Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,
8
Եվ գետերը թող ծափահարեն միասին։ Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,
9
Եվ հասել է Տերը՝ երկիրը դատելու։ Պիտի դատի երկիրն արդարությամբ Եվ իր ժողովուրդներին՝ ուղղությամբ։
← Chapter 96
Chapter 98 →