bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 96
Psalms 96
armenian-nea
1
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա, Թող ուրախ լինեն բազում կղզիները։
2
Նրա շուրջն ամպ և մեգ է, Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։
3
Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։
4
Նրա փայլատակումները երևացին տիեզերքին. Երկիրը տեսավ և սասանվեց։
5
Մոմի պես կհալվեն լեռները Տիրոջ երեսից, Ամբողջը երկիրը՝ Տիրոջ երեսից։
6
Երկինքը կպատմի նրա արդարությունը, Նրա փառքը տեսան բոլոր ժողովուրդները։
7
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կուռքերին են երկրպագում, Եվ ովքեր պարծենում են իրենց պատկերներով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն.
8
Լսեց և ուրախ եղավ Սիոնը, Եվ պիտի ցնծան Հուդայի դուստրերը քո իրավունքների համար, Տե՛ր,
9
Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։
10
Տիրոջը սիրողնե՛ր, ատե՛ք չարությունը. Տերը պահում է իր սրբերի հոգիները, Մեղավորի ձեռքերից փրկում է նրանց։
11
Լույս ծագեց արդարների համար, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։
12
Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով, Գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը։
← Chapter 95
Chapter 97 →