bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 98
Psalms 98
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Տերը թագավորում է, ժողովուրդները՝ դողում։ Նա նստում է քերովբեների վրա. երկիրը սասանվեց։
2
Տերը մեծ է Սիոնի մեջ և բարձր է բոլոր ժողովուրդներից.
3
Գոհություն մատուցենք քո մեծ անվանը, Որովհետև ահավոր և սուրբ է։
4
Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։
5
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա ոտքի պատվանդանին, Որովհետև սուրբ է։
6
Մովսեսն ու Ահարոնը՝ նրա քահանաները, Սամուելը՝ նրանց հետ, որոնք աղոթում են նրա անվանը, Աղոթում էին Տիրոջը. նա լսում էր նրանց
7
Եվ ամպի սյունով խոսում էր նրանց հետ։ Պահում էին նրա վկայությունը Եվ հրամանները, որ տվեց նրանց։
8
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, դու լսում էիր նրանց, Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում Նրանց բոլոր գործերի համար։
9
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
← Chapter 97
Chapter 99 →