bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 95
Psalms 95
armenian-nea
1
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,
2
Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը, Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,
3
Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։
4
Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։
5
Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, Եվ Տերը ստեղծեց երկինքը։
6
Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
7
Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։
8
Մատուցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։ Առե՛ք ընծաներ և նրա սրահնե՛րը մտեք,
9
Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության գավիթներում. Ամբողջ երկիրը պիտի խռովի նրա երեսից։
10
Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։
11
Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։
12
Թող ցնծան դաշտերը և ամեն ինչ, որ կա նրանցում։ Այնժամ թող ցնծան անտառի բոլոր ծառերը
13
Տիրոջ առջև, որ գալիս է. Գալիս է դատելու երկիրը։ Տիեզերքն արդարությամբ պիտի դատի Եվ բոլոր ժողովուրդներին՝ Իր ճշմարտությամբ։
← Chapter 94
Chapter 96 →