bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 94
Psalms 94
armenian-nea
1
Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,
2
Փութանք նրա առջև խոստովանությամբ, Սաղմոսներով աղաղակենք նրան։
3
Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։
4
Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները, Նրանն են լեռների բարձունքները։
5
Նրանն է ծովը. նա արարեց այն, Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6
Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք Եվ արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։
7
Նա ինքն է մեր Աստվածը, Մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը Եվ նրա արոտի հոտը։ Այսօր, երբ նրա ձայնը լսեք,
8
Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում,
9
Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։
10
Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։
11
Ուստի երդվեցի բարկությանս մեջ, Որ իմ հանգստի մեջ նրանք չեն մտնի։
← Chapter 93
Chapter 95 →