bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 76
Psalms 76
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի
2
Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։
3
Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ Գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։ Չէր ուզում մխիթարվել հոգիս,
4
Հիշում էի Աստծուն և ուրախանում, Հոգնությունից իմ ներսում նվաղում էր հոգիս։
5
Քուն չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։
6
Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։
7
Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։
8
Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։
9
Կամ իսպառ զրկելո՞ւ է ինձ իր ողորմությունից, Կամ վե՞րջ է դնելու իր խոսքին սերնդեսերունդ։
10
Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։
11
Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։
12
Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե, Հիշեցի նրա սքանչելիքները։
13
Խոսեցի քո բոլոր գործերի մասին, Խորհեցի քո ձեռքի գործերի մասին։
14
Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են. Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,
15
Դու սքանչելագործ Աստված ես։ Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին.
16
Քո բազուկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։
17
Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ, Ջրերը տեսան քեզ և վախեցան, Եվ անդունդները խռովվեցին բազում ջրերի ձայնից։
18
Ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան
19
Քո անիվի որոտման ձայնից։ Տիեզերքում երևացին քո փայլատակումները. Երկիրը խռովվեց և դողաց։
20
Ծովում են քո ճանապարհները, Քո շավիղները՝ հորդառատ ջրերում, Եվ քո հետքերը չեն երևում։
21
Իբրև հոտ առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի ձեռքով։
← Chapter 75
Chapter 77 →