bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 75
Psalms 75
armenian-nea
1
Դպրապետին՝ Ասափի օրհներգության սաղմոսը։ Երգ ասորեստանցիների մասին
2
Հայտնի է Աստված Հուդայի երկրում, Եվ մեծ է նրա անունն Իսրայելում։
3
Խաղաղության մեջ հաստատվեց նրա տեղը, Եվ բնակությունը՝ Սիոնում։
4
Տերն այնտեղ խորտակեց աղեղի զորությունը, Զենքը, սուրը և ճակատամարտը։
5
Դու սքանչելի լուսատուն ես հավերժական լեռների։
6
Պիտի խռովվեն բոլորը, որ սրտով անմիտ են, Ննջեցին իրենց քնի մեջ և ոչինչ չգտան. Բոլոր մարդիկ, որոնց ձեռքում հարստություն կար,
7
Նաև նրանք, որ ձի էին հեծել, Քո սաստից ննջեցին, ո՛վ Հակոբի Աստված։
8
Ահեղ ես դու. քո բարկության պատճառով ո՞վ կարող է քեզ ընդդիմանալ։
9
Երբ երևացիր երկնքից, քո բարկությունը հայտնվեց։ Երկիրը վախեցավ և սարսեց,
10
երբ Աստված եկավ դատելու, Ապրեցնելու երկրի բոլոր հեզերին։
11
Քանզի մարդկանց խորհուրդները պիտի խոստովանեն քեզ, Եվ իմաստությամբ ծածկվածները Պիտի օրհնեն քեզ։
12
Ուխտե՛ք և կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու համար Բոլորդ, որ նրա շուրջն եք։ Զոհե՛ր մատուցեք
13
Ահեղին, Որ առնում է իշխանների հոգիները, Եվ որից սարսում են Երկրի բոլոր թագավորները։
← Chapter 74
Chapter 76 →