bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 74
Psalms 74
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Ասափի օրհներգության սաղմոսը
2
Գոհություն պիտի մատուցենք քեզ, Աստվա՛ծ, Գոհություն պիտի մատուցենք և աղոթենք քո անվանը։
3
Ես պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Երբ հասնի ժամը, ես պիտի դատեմ ուղղությամբ։
4
Մաշվեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները. Ես հաստատեցի նրա սյուները։
5
Ասացի անօրեններին. «Անօրենություն մի՛ գործեք», Մեղավորներին. «Վեր մի՛ բարձրացրեք ձեր եղջյուրները»։
6
Ձեր եղջյուրները վեր մի՛ բարձրացրեք Եվ մի՛ խոսեք անիրավություն Աստծուց։
7
Որովհետև արդար դատաստանը Ո՛չ արևելքից է գալու և ո՛չ արևմուտքից, Ո՛չ անապատից և ո՛չ լեռներից,
8
Այլ Աստված է դատավորը, Որ խոնարհեցնում է մեկին Եվ բարձրացնում մյուսին։
9
Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։
10
Իսկ ես հավիտյան պիտի ցնծամ, Սաղմոս երգեմ Հակոբի Աստծուն։
11
Մեղավորների բոլոր եղջյուրները պիտի փշրես, Եվ արդարի եղջյուրը պիտի բարձրանա։
← Chapter 73
Chapter 75 →