bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 73
Psalms 73
armenian-nea
1
Ասափի՝ իմաստության երգ Աստվա՛ծ, ինչո՞ւ մերժեցիր ընդմիշտ. Քո սրտմտությունը սաստկացավ քո արոտի ոչխարների վրա։
2
Հիշի՛ր քո ժողովրդին, որին ստեղծեցիր ի սկզբանե Եվ փրկեցիր քեզ վիճակված քո ժառանգությունը։ Լեռն այս, որտեղ բնակվեցիր դու, Սիոնն է։
3
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
4
Քեզ ատողները պարծեցան իրենց բարեկեցության մեջ, Իրենց նշաններն իբրև զինանշաններ դրեցին Եվ չհասկացան,
5
որ ելքն ի վերուստ է։
6
Ինչպես անտառում կացիններով կոտրատեցին նրա դռները, Կացիններով ու մուրճերով միասին կործանեցին այն.
7
Քո սրբարանը հրի մատնեցին և հողին հավասարեցրին, Պղծեցին քո անվան խորանը։
8
Նրանց ողջ ազգը միասին իր սրտում ասաց. «Եկե՛ք լռեցնենք Աստծու բոլոր տոները երկրից։
9
Մենք հրաշքներ չտեսանք, ոչ էլ այսուհետև մարգարե կլինի, Եվ մեզ ոչ ոք չի ճանաչում»։
10
Աստվա՛ծ, թշնամին մինչև ե՞րբ պիտի նախատի, Եվ հակառակորդն անարգի քո սուրբ անունը։
11
Ինչո՞ւ ես դարձնում քո ձեռքը, և աջդ ծոցիդ մեջ է միշտ։
12
Աստված մեր թագավորն է ժամանակներից առաջ, Որ փրկություն բերեց երկրի վրա։
13
Դու հաստատեցիր ծովը քո զորությամբ, Դու խորտակեցիր վիշապների գլուխները ջրերի վրա։
14
Դու փշրեցիր վիշապի գլուխը Եվ որպես կերակուր տվեցիր եթովպացիների զորքերին։
15
Դու բխեցրիր աղբյուրներն ու վտակները, Դու ցամաքեցրիր հորդառատ գետերը,
16
Քոնն է ցերեկը, և քոնն է գիշերը, Դու ստեղծեցիր լույսն ու արևը,
17
Դու ստեղծեցիր երկրի բոլոր սահմանները, Դու ստեղծեցիր գարունն ու ամառը։
18
Թող սա քեզ հուշ լինի, որ թշնամին նախատեց Տիրոջը, Անզգամ ժողովուրդը բարկացրեց քո սուրբ անունը։
19
Քեզ խոստովանողի անձը մի՛ մատնիր գազաններին Եվ մի՛ մոռացիր երբեք քո անտունների հոգիները։
20
Նայի՛ր քո Ուխտին, որովհետև խավար տները Երկրի վրա լցվեցին անիրավությամբ։
21
Անտունն ամոթով թող չվերադառնա, Այլ անտունն ու աղքատը թող օրհնեն քո սուրբ անունը։
22
Ելի՛ր և արա՛ դատաստանդ, Աստվա՛ծ. Հիշի՛ր անզգամի ամենօրյա նախատինքը։
23
Մի՛ մոռացիր պաշտոնյաներիդ ձայնը. Քեզ ատողների ամբարտավանությունը Թող անհետանա ընդմիշտ։
← Chapter 72
Chapter 74 →