bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 62
Psalms 62
armenian-nea
1
Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հուդայի երկրի անապատում
2
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
3
Այնպես պիտի քո սրբարանում երևամ՝ Տեսնելու քո զորությունն ու փառքը,
4
Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
5
Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ Եվ հանուն քեզ ձեռքերս վեր բարձրացնեմ։
6
Ասես ճարպի պարարտությունից պիտի հագենամ, Բերանս ցնծալի շրթունքներով քեզ պիտի օրհնի։
7
Երբ հիշում էի քեզ անկողնուս մեջ, Առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ,
8
Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։
9
Քեզ հետևեց անձն իմ, և քո աջն ընդունեց ինձ։
10
Նրանք իզուր հետապնդեցին ինձ. Թող երկրի անդունդների խորքը մտնեն,
11
Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։
12
Թագավորը հույսը Տիրոջ վրա կդնի. Բոլոր նրանով երդվողները թող պարծենան, Թող խցվեն նրանց բերանները, Ովքեր խոսում են անիրավություն։
← Chapter 61
Chapter 63 →