bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 63
Psalms 63
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2
Երբ քեզ աղաչեմ, լսի՛ր աղոթքներս, Աստվա՛ծ, Թշնամու վախից ազատի՛ր հոգիս։
3
Թաքցրո՛ւ ինձ չարերի ամբոխներից Եվ անօրենություն գործողների բազմությունից,
4
Որոնք սուսերի պես սրեցին իրենց լեզուները Եվ իրենց աղեղները լարեցին դառը գործերի համար,
5
Որ սրտով ուղիղներին նետահարեն գաղտագողի, Հանկարծակի նետահարեն նրանց՝ առանց երկյուղի։
6
Որոնք իրենց հոգիների մեջ զորացրին չարության խոսքերը, Խորհեցին իմ դեմ որոգայթ լարել Եվ ասացին. «Տերը չի տեսնում այս»։
7
Անօրենություն ծրագրեցին, Պատրաստ եղան գործելու։ Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։
8
Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը, Եվ նրանք վիրավորվեցին։
9
Թույլ տվեց, որ նրանք կործանվեն Իրենց լեզուների պատճառով։ Եվ բոլոր նրանց տեսնողները ցնցվեցին։
10
Բոլոր մարդիկ վախեցան Եվ պատմեցին Աստծու գործերը Եվ հիշեցին նրա արարածներին։
11
Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։
← Chapter 62
Chapter 64 →