bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 61
Psalms 61
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի
2
Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ փրկությունը։
3
Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ։
4
Մինչև ե՞րբ բոլորդ պիտի հարձակվեք մարդու վրա՝ Սպանելու ծռած պատի և կոտրած ցանկապատի պես։
5
Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։ Իրենց բերաններով օրհնում էին, Իսկ սրտերում՝ անիծում։
6
Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր, Որովհետև նրանից է իմ համբերությունը։
7
Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ.
8
Աստծուց են իմ զորությունն ու իմ փառքը, Աստված է օգնականս, Եվ հույսս Աստծու վրա է։
9
Նրա՛ն հուսացեք, ժողովուրդների բոլոր ժողովնե՛ր, Նրա առջև՛ սփռեք ձեր սրտերը, Քանզի Աստված մեր օգնականն է Հավիտյանս հավիտենից։
10
Սակայն ունայն ու սուտ են մարդկանց որդիները, Մեղանչում են իրենց կշիռներով Եվ ունայնության մեջ են միասին։
11
Մի՛ հուսացեք անիրավությանը Եվ հափշտակություն մի՛ ցանկացեք։ Եթե հարստություն գա առատությամբ, Ձեր սրտերը թող չհոժարեն։
12
Աստված մի անգամ խոսեց, Եվ երկու բան լսեցինք.
13
Աստծունն է զորությունը, Եվ որ դու ես հատուցում յուրաքանչյուրին Ըստ իր գործերի։
← Chapter 60
Chapter 62 →