bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 56
Psalms 56
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում
2
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, Որովհետև քեզ հուսացի։ Քո թևերի հովանուն պիտի հուսամ, Մինչև անօրենությունն անցնի։
3
Աղաղակեցի Բարձրյալ Աստծուն, Իմ բարերար Աստծուն։
4
Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ, Նախատեց ինձ կոխոտողներին։ Ուղարկեց Աստված իր ողորմությունն Ու ճշմարտությունը
5
Եվ գազանների միջից հոգիս ազատեց, Քանզի ննջում էի ես խռովված։ Քանզի զենք և նետ են մարդկանց որդիների համար իրենց ատամները, Իսկ նրանց լեզուները՝ սուր սուսեր։
6
Բարձր ես երկինքների մեջ, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։
7
Որոգայթ պատրաստեցին ոտքերիս, Խոնարհեցրին հոգիս, իմ առջև խորխորատ փորեցին, Բայց իրենք ընկան նրա մեջ։
8
Պատրաստ է սիրտս, Աստվա՛ծ, Պատրաստ է սիրտս օրհնելու Եվ սաղմոսելու քեզ փառաբանությամբ։
9
Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր Սաղմոսերգությամբ և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան.
10
Պիտի վկայեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ Եվ պիտի սաղմոս երգեմ քեզ ազգերի մեջ։
11
Մեծ եղավ ողորմությունդ մինչև երկինք, Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։
12
Բարձր ես երկնքում, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։
← Chapter 55
Chapter 57 →