bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 57
Psalms 57
armenian-nea
1
Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր
2
Արդարև, արդարությա՞մբ էիք խոսում Եվ ուղի՞ղ էիք դատում, մարդկա՛նց որդիներ։
3
Քանզի այժմ իսկ ձեր սրտերում Անօրենություն եք գործում երկրում, Եվ ձեր ձեռքերը անիրավություն են նյութում։
4
Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։
5
Նրանց սրտմտությունը նման է օձի. Իժի, որ խցել է իր ականջները,
6
Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։
7
Աստված պիտի փշրի նրանց ատամներն Իրենց բերաններում. Տե՛րը խորտակեց առյուծների ժանիքները։
8
Թող նրանք անարգվեն հեղվող ջրի պես, Նրա աղեղի լարման ժամանակ
9
Թող տկարանան հալվող մոմի նման և սպառվեն։ Հուր ընկավ, և արև չտեսան,
10
Դեռ իրենց փշերը չզգացած՝ Դժնիկի պես կենդանի կայրվեն բարկացած։
11
Ուրախ կլինի արդարը՝ տեսնելով հատուցումը, Եվ իր ձեռքերը կլվանա մեղավորի արյունով։
12
Եվ մարդը կասի, թե իսկապես արդարին վարձատրություն կա, Եվ կա Աստված, որ դատում է նրանց երկրի վրա։
← Chapter 56
Chapter 58 →