bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 55
Psalms 55
armenian-nea
1
Դպրապետին՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից։ Արձանագիր սաղմոս Դավթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գեթում
2
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, Որովհետև մարդն ինձ կոխոտեց. Պատերազմները հանապազ նեղեցին ինձ։
3
Իմ թշնամիներն ամեն օր կոխոտեցին ինձ, Եվ շատերը բարձունքից մարտնչեցին իմ դեմ։
4
Ցերեկով թերևս կերկյուղեմ, բայց հույսս Տիրոջ վրա կդնեմ,
5
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
6
Ամեն օր իմ խոսքերն անարգեցին. Նրանց չար խորհուրդներն իմ մասին էին։
7
Նրանք թող պանդուխտներ լինեն և գաղտագողի շրջեն. Գաղտնի հետապնդում էին ինձ, Ինչպես հետապնդում էին հոգիս։
8
Իբրև ոչնչություն պիտի մերժես նրանց, Բարկությամբ պիտի հնազանդեցնես ժողովուրդներին։
9
Ո՛վ Աստված, կյանքս կպատմեմ քեզ, Քո առջև կդնեմ իմ արցունքները, Ինչպես խոստացար դու ինձ։
10
Իմ թշնամիները թիկունք դարձրած պիտի փախչեն Այն օրը, երբ աղոթեմ քեզ։ Ահա ճանաչեցի, որ դու իմ Աստվածն ես։
11
Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով, Տիրոջը գովեմ իմ խոսքերով.
12
Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
13
Ինձնից են, ո՜վ Աստված, ուխտերն իմ, Որ քեզ պիտի մատուցեմ օրհնությամբ,
14
Փրկեցիր իմ անձը մահվանից, Աչքերս՝ արտասուքներից, Ոտքերս՝ գայթակղությունից. Հաճելի կլինեմ Տիրոջ առաջ ողջերի երկրում։
← Chapter 54
Chapter 56 →