bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 52
Psalms 52
armenian-nea
1
Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության
2
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
3
Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։
4
Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։ Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։
5
Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
6
Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, Որովհետև Աստված անարգեց նրանց։
7
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
← Chapter 51
Chapter 53 →