bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 53
Psalms 53
armenian-nea
1
Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության,
2
երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ»
3
Ո՜վ Աստված, քո անունով փրկի՛ր ինձ Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։
4
Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս, Ակա՛նջ դիր իմ խոսքերին։
5
Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
6
Ահա Տերն է իմ օգնականը, Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։
7
Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝ Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։
8
Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր, Որովհետև բարի է։
9
Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ, Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։
← Chapter 52
Chapter 54 →