bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 51
Psalms 51
armenian-nea
1
Դպրապետին։ Դավթի՝ սաղմոս իմաստության,
2
երբ Դովեկ Եդովմացին Սավուղին պատմեց, թե ահա Դավիթն Աբիմելեքի տանն է
3
Ինչո՞ւ է հզորը պարծենում չարության անօրենությամբ։
4
Իր լեզվով զօրհանապազ անիրավություն խորհեց, Սուր ածելիի պես սրեց իր նենգությունը,
5
Բարությունից ավելի չարություն սիրեց Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։
6
Նա ամեն տեսակ կործանարար խոսքեր Եվ նենգավոր լեզուներ սիրեց։
7
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
8
Կտեսնեն արդարներն ու կերկյուղեն, Կծաղրեն նրան և կասեն.
9
«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։
10
Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու. Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան Եվ հավիտյանս հավիտենից։
11
Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար Եվ սպասեմ քո անվանը, Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։
← Chapter 50
Chapter 52 →