bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 5
Psalms 5
armenian-nea
1
Դպրապետին՝ ժառանգորդների համար։ Սաղմոս Դավթի
2
Ո՛ւնկն դիր, Տե՜ր, իմ խոսքերին Եվ նկատի՛ առ իմ աղաղակը։
3
Հոգածո՛ւ եղիր աղոթքիս ձայնին, Թագավո՛ր իմ, Աստվա՜ծ իմ։ Աղաչում եմ քեզ, Տե՜ր,
4
Առավոտ վաղ լսի՛ր ձայնս. Առավոտ վաղ պատրաստ կլինեմ Քո առաջ կանգնելու։
5
Դու անօրենություն չես կամենում, Չարերը քեզ մոտ չեն բնակվում,
6
Եվ անօրենները չեն բնակվելու քո աչքերի առջև։ Անօրենություն գործողներին ատում ես դու,
7
Կորստի ես մատնում ստախոսներին։ Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար,
8
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։
9
Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։
10
Նրանց բերանների մեջ Ճշմարտություն չկա, Եվ նրանց սրտերը նանրացած են, Նրանց կոկորդները բաց են գերեզմանի պես, Նրանք նենգավոր եղան իրենց լեզուներով։
11
Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։
12
Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
13
Որովհետև դու պիտի օրհնես արդարին, Ո՜վ Տեր, քո հաճության զրահով պսակեցիր մեզ։
← Chapter 4
Chapter 6 →