bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 6
Psalms 6
armenian-nea
1
Դպրապետին՝ քնարով, ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի
2
Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր, Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։
3
Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես, Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս,
4
Իմ հոգին խռովվեց հույժ, իսկ դու, Տե՛ր, մինչև ե՞րբ...
5
Դարձի՛ր, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, Ապրեցրո՛ւ ինձ, Տե՜ր, քո ողորմությամբ,
6
Որովհետև մահվան մեջ կամ մեռյալների աշխարհում չկա մեկը, Որ հիշի ու խոստովանի քեզ։
7
Ես հոգնեցի իմ հեծության մեջ, Ամեն գիշեր լվացի մահիճս, Իմ արցունքներով թրջեցի անկողինս։
8
Սրտմտությունից աչքս խռովվեց, Եվ ես մաշվեցի Իմ բոլոր թշնամիների պատճառով։
9
Հեռացե՛ք ինձանից բոլորդ, Որ անօրենություն եք գործում,
10
Որովհետև Տերը լսեց հեկեկանքս, Լսեց աղաչանքս և աղոթքս ընդունեց։
11
Թող ամաչեն ու սարսափի մատնվեն Իմ բոլոր թշնամիները, Թող պարտված նահանջեն և ամոթով մնան շուտով։
← Chapter 5
Chapter 7 →