bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 4
Psalms 4
armenian-nea
1
Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
3
Մարդկա՛նց որդիներ, Մինչև ե՞րբ պիտի խստասիրտ մնաք, Ինչո՞ւ եք սիրում նանրությունը Եվ սուտը փնտրում։
4
Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։
5
Բարկանալիս մի՛ մեղանչեք, Ինչ որ ձեր սրտերում խորհեք, Զղջացե՛ք ձեր անկողիններում։
6
Արդարության զոհե՛ր մատուցեք Եվ ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք։
7
Շա՜տ են ասողները, Թե ո՛վ մեզ բարություն պիտի ցույց տա։ Քո դեմքի լույսը մեզ վրա բացվեց,
8
Եվ ուրախություն տվեցիր մեր սրտերին։ Նրանց հագեցրիր ցորենի, գինու և ձիթենու արդյունքով։
9
Խաղաղությամբ ու վստահությամբ Պիտի ննջենք և արթնանանք.
10
Ո՜վ Տեր, միայն դու ես Ապահովության մեջ պահում մեզ։
← Chapter 3
Chapter 5 →