bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 46
Psalms 46
armenian-nea
1
Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների
2
Բոլոր հեթանոսնե՛ր, ծափահարե՛ք, Ցնծության ձայնով դիմե՛ք Աստծուն,
3
Տերը բարձրյալ է, Տերն ահարկու. Մեծ թագավոր՝ ողջ երկրի վրա։
4
Մեզ հնազանդեցրեց ժողովուրդներին Եվ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
5
Մեզ իրեն որպես ժառանգություն ընտրեց, Հակոբի գեղեցկությունները, որ և սիրեց։
6
Աստված համբարձվեց օրհնությամբ, Մեր Տերը՝ փողի ձայնով։
7
Սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Սաղմո՛ս երգեցեք մեր թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
8
Ողջ երկրի վրա մեծ թագավորն Աստված է. Նրան սաղմո՛ս երգեցեք իմաստությամբ։
9
Թագավորեց Աստված հեթանոսների վրա, Աստված նստեց իր սրբության Աթոռի վրա։
10
Ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, Քանզի Աստծու զորությունները Երկրից շատ ավելի բարձրացան։
← Chapter 45
Chapter 47 →