bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 45
Psalms 45
armenian-nea
1
Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին
2
Աստված մեր ապավենն է և զորությունը Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։
3
Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։
4
Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը, Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։
5
Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։
6
Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։
7
Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին. Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։
8
Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։
9
Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը, Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.
10
Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
11
Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված. Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ Եվ երկրի երեսին։
12
Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։
← Chapter 44
Chapter 46 →