bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 47
Psalms 47
armenian-nea
1
Սաղմոս Կորխի որդիների՝ երկուշաբթի օրվա
2
Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծու քաղաքում, Իր սուրբ լեռան վրա։
3
Ողջ երկիրը ամուր հաստատված ցնծում է. Սիոնի գագաթների հյուսիսային կողմերը, Մեծ թագավորի քաղաքը։
4
Աստված հայտնվում է իր տաճարում, Երբ օգնական է լինում նրանց։
5
Ահավասիկ երկրի թագավորությունները հավաքվեցին Եվ անցան միասին։
6
Նրանք այսպես տեսան և զարմացան, Խռովվեցին, սասանվեցին, և դողը բռնեց նրանց։
7
Այնտեղ ծննդաբերության երկունքի նման
8
Սաստիկ հողմով պիտի փշրի Թարսիս գնալու ընդունակ նավերը։
9
Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ Մեր Աստծու քաղաքում։ Աստված նրա հիմքերը գցեց հավիտյան։
10
Ստացանք ողորմությունդ, Աստվա՛ծ, քո ժողովրդի մեջ։
11
Ինչպես քո անունն է, նույնպես և օրհնությունդ է ողջ տիեզերքում, Եվ քո աջը լի է արդարությամբ։
12
Ուրախ պիտի լինի Սիոն լեռը, Եվ պիտի ցնծան դուստրերը Հուդայի Քո դատաստանների համար, ո՛վ Տեր։
13
Շրջե՛ք Սիոնի շուրջը, շուրջկալե՛ք այն Եվ շինե՛ք նրա աշտարակները։
14
Ձեր սրտերը նրա զորությա՛մբ լցրեք. Կառուցե՛ք նրա ամրոցները, Որպեսզի հնարավոր լինի պատմել այլ սերունդների։
15
Սա է Աստվածը, մեր Աստվածը Հավիտյանս հավիտենից, Եվ նա պիտի մեզ հովվի մինչև հավիտյան։
← Chapter 46
Chapter 48 →