bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 24
Psalms 24
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2
Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։
3
Քեզնով համբերողները պիտի չամաչեն, Այլ անօրենները պիտի ամաչեն իրենց ունայնության համար։
4
Ո՜վ Տեր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհները Եվ քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։
5
Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը, Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։
6
Հիշի՛ր, Տե՜ր, քո գթություններն ու ողորմությունները, Որոնք հավիտենական են։
7
Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։
8
Քանի որ դու քաղցր և ուղիղ ես, Տե՜ր, Մեղավորներին ճանապարհ ես ցույց տալիս,
9
Հեզերին առաջնորդում ես ճիշտ որոշման Եվ սովորեցնում ես քո ճանապարհները։
10
Տիրոջ բոլոր ճանապարհները գթառատ ու ճշմարիտ են Նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։
11
Քո անվան համար, Տե՜ր, քավի՛ր իմ մեղքերը, քանզի շատացան։
12
Այն մարդը, որ երկնչում է Տիրոջից, Նրանից է սովորում՝ ինչ ճանապարհ ընտրի։
13
Նրա անձը բարության մեջ կհանգչի, Եվ նրա զավակը երկիրը կժառանգի։
14
Տերն իրենից երկյուղածների զորությունն է Եվ իր ուխտն է սովորեցնում նրանց։
15
Իմ աչքերը մշտապես Տիրոջն են ուղղված, Եվ նա է ոտքերս հանում որոգայթից։
16
Նայի՛ր և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ և աղքատ եմ ես։
17
Սրտիս նեղությունները խիստ շատացան. ազատի՛ր ինձ իմ վշտերից։
18
Տե՛ս իմ խոնարհությունն ու իմ վաստակը Եվ թողությո՛ւն տուր իմ բոլոր մեղքերին։
19
Տե՛ս, թշնամիներս որքա՜ն շատացան Եվ նանիր ատելությամբ ինձ ատեցին։
20
Պահի՛ր իմ անձը և ազատի՛ր ինձ, Մի՛ թող, որ ամաչեմ, որովհետև քեզ վրա հույս դրեցի։
21
Անբիծ և ուղիղ մարդիկ ինձ միացան, Եվ ես սպասեցի քեզ, Տե՜ր։
22
Փրկի՛ր Իսրայելին, Աստվա՜ծ, իր բոլոր նեղություններից։
← Chapter 23
Chapter 25 →