bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 25
Psalms 25
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
2
Փորձի՛ր ինձ, Տե՜ր, և քննի՛ր ինձ. Փորձի՛ր երիկամներս և սիրտս։
3
Քո ողորմությունն աչքիս առջև է, Եվ քո ճշմարտությամբ եմ ընթանում։
4
Նանիր մարդկանց աթոռին ես չեմ նստի Եվ չեմ մտնի անօրենների մոտ։
5
Ես ատեցի չարերի ժողովը Եվ չնստեցի ամբարիշտների հետ։
6
Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ Եվ սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՜ր։
7
Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։
8
Սիրեցի քո տան վայելչությունը, Տե՜ր, Եվ քո փառքի բնակության վայրը։
9
Իմ անձն ամբարիշտների հետ կորստյան մի՛ մատնիր Եվ կյանքն իմ՝ արյունահեղ մարդկանց հետ,
10
Որոնց ձեռքերն անօրենության մեջ են, Եվ նրանց աջը լի է կաշառքով։
11
Ես ապրեցի անբծությամբ. Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։
12
Թող ուղղամտության մեջ լինի ոտքն իմ. Մեծ հավաքներում պիտի օրհնեմ քեզ։
← Chapter 24
Chapter 26 →