bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 23
Psalms 23
armenian-nea
1
Կիրակնօրյա սաղմոս Դավթի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։
2
Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի Եվ այն հաստատեց գետերի վրա։
3
Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, Կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում։
4
Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,
5
Նա օրհնություն կստանա Տիրոջից Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։
6
Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը, Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։
7
- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։
8
- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը։
9
- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։
10
- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Զորությունների Տերը. - Սա ինքն է փառքի Թագավորը։
← Chapter 22
Chapter 24 →