bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 22
Psalms 22
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տերն է իմ հովիվը, Եվ ինձ ոչինչ չի պակասելու։
2
Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։
3
Ինձ վերադարձրեց իմ հոգին Եվ իր անվան համար Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով։
4
Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, Չարից չպիտի վախենամ. Քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ։
5
Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։
6
Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։
← Chapter 21
Chapter 23 →