bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 15
Psalms 15
armenian-nea
1
Սաղմոս Դավթի, արձանագիր Պահպանի՛ր ինձ, ո՜վ Աստված, Քանզի ես քեզ միշտ հուսացի։
2
Տիրոջն ասացի. «Դու ես Տերն իմ, Քեզանից են բարիքներն իմ»։
3
Սրբերի, որ երկրի վրա են, Եվ երևելիների հանդեպ է իմ ողջ փափագը։
4
Բազմացան նրանց հիվանդությունները, Հետո կրկին շատ շատացան։ Չպիտի մասնակցեմ նրանց արյունոտ ժողովներին, Ոչ էլ նրանց անունները պիտի հիշեմ իմ շուրթերով։
5
Իմ բաժակի, ժառանգության բաժին, ո՛վ Տեր, Դու ես կրկին ինձ դարձնելու բաժինն իմ։
6
Ինձ վիճակ ընկավ ընտրյալների մեջ լինելու, Եվ ինձ բաժին ընկածը հաճելի եղավ ինձ։
7
Պիտի օրհներգեմ Տիրոջը, Որ իմաստուն դարձրեց ինձ. Գիշերվա մեջ անգամ Երիկամներս էին ինձ խրատ կարդում։
8
Տիրոջն եմ ընտրել մշտապես իմ առաջ, Որովհետև իմ աջ կողմում էր, Որպեսզի չսասանվեմ։
9
Դրա համար ուրախ եղավ և սիրտը իմ, Լեզուս ցնծաց, Եվ մարմինս հույսով կառնի դադարն իր,
10
Զի անձն իմ չես թողնի մեռյալների աշխարհում, Արդարին էլ չես թողնի, որ ապականվի։
11
Ցույց տվեցիր ինձ կյանքի ճամփան, Քո երեսի ուրախությամբ հագեցրիր ինձ, Նաև քո աջի քաղցրությամբ Եվ մշտական վայելչությամբ։
← Chapter 14
Chapter 16 →