bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 14
Psalms 14
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
2
Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։
3
Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը,
4
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
5
Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։
← Chapter 13
Chapter 15 →