bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 16
Psalms 16
armenian-nea
1
Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
2
Քո կողմից թող գա դատաստանս, Եվ աչքերն իմ տեսնեն ուղղությունը։
3
Փորձեցիր սիրտն իմ և քննեցիր գիշերով, Փորձեցիր ինձ, Եվ անիրավություն չգտնվեց իմ մեջ։
4
Բերանն իմ չի պատմի Մարդկանց որդիների գործերից, Քո շուրթերի խոսքերի շնորհիվ Ես դժվար ճանապարհները կպահեմ։
5
Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։
6
Ես ձայն տվեցի քեզ, Տե՛ր, Քանի որ միայն դու կլսես ինձ, Աստվա՛ծ. Դեպի ի՛նձ խոնարհեցրու ունկդ Եվ լսի՛ր իմ խոսքերը։
7
Սքանչելի դարձրիր քո ողորմությունը, Դու, որ քո աջի հակառակորդներից Փրկում ես քեզ հուսացողներին,
8
Ինձ պահպանի՛ր աչքի բիբի պես, Քո թևերի հովանու տա՛կ առ ինձ
9
Ամբարիշտների երեսից, Որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիները պաշարեցին ինձ,
10
Իրենց ճարպով պարարտացան, Եվ նրանց բերանը ամբարտավանություն խոսեց։
11
Մերժեցին ինձ Եվ այժմ, դարձյալ շուրջս պտտվելով, Ուշիուշով խորհեցին ինձ գետին տապալել։
12
Ինձ թվացին իբրև առյուծ, Որ որսի է պատրաստ, Եվ իբրև առյուծի կորյուն՝ դարանակալ։
13
Արի՛, Տե՜ր, հասի՛ր և դիմակայի՛ր նրանց, Փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից Եվ թշնամու ձեռքից։
14
Կորցրո՛ւ նրանց երկրի երեսից, Ցրի՛ր և պատժի՛ր նրանց ըստ արժանվույն. Նրանց որովայնները լցվեցին քո գաղտնի պահված գանձերից, Հագեցան կերակուրներով Եվ մնացյալը թողեցին իրենց երեխաներին։
15
Ես արդարությամբ կերևամ քո առջև, Կհագենամ քո փառքի երևալով։
← Chapter 15
Chapter 17 →