bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 148
Psalms 148
armenian-nea
1
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցե՛ք նրան բարձունքներից,
2
Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ.
3
Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս.
4
Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, Ջրե՛ր, որ վեր եք երկնից,
5
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Որովհետև նա ասաց, և եղան, Հրամայեց, և հաստատվեցին։
6
Հաստատեց նրանց հավիտյանս հավիտենից. Սահման դրեց, որը չի խախտվի։
7
Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից, Վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ,
8
Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։
9
Լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, Պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ,
10
Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր, Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ,
11
Երկրի թագավորնե՛ր՝ զորքերով մեկտեղ, Իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր դատավորներ,
12
Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, Ծերե՛ր և մանուկնե՛ր,
13
օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։
14
Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
← Chapter 147
Chapter 149 →