bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 149
Psalms 149
armenian-nea
1
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։
2
Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։
3
Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ, Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։
4
Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին փառավորում փրկությամբ։
5
Սրբերը թող պարծենան փառքով Եվ ցնծան իրենց հանգստի մեջ
6
Եվ փառաբանեն Աստծուն իրենց բերաններով։ Երկսայրի սրեր կան նրանց ձեռքերում,
7
Որ վրեժ լուծեն հեթանոսներից՝ Ի հանդիմանություն բոլոր ժողովուրդների.
8
Որ նրանց թագավորներին կապեն շղթաներով, Նրանց զորավարներին՝ երկաթյա ձեռնակապերով,
9
Որ իրագործեն նրանց գրված դատավճիռը. Այս է փառքը նրա բոլոր սրբերի։
← Chapter 148