bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 147
Psalms 147
armenian-nea
1
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ, Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
2
Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։
3
Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները, Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։
4
Նա, որ երկիր է ուղարկում իր խոսքը, Եվ արագ սլանում են պատգամները նրա։
5
Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես Եվ մեգ ցանում փոշու նման։
6
Սառույց է նետում պատառ-պատառ. Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
7
Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց. Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։
8
Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին, Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։
9
Տերն այսպես չարեց բոլոր ազգերին Եվ իր դատաստանը նրանց չհայտնեց։
← Chapter 146
Chapter 148 →