bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 146
Psalms 146
armenian-nea
1
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը, Որովհետև բարի են սաղմոսները. Օրհնությունը հաճելի է մեր Աստծուն։
2
Տերը կառուցում է Երուսաղեմը Եվ հավաքում Իսրայելի ցրվածներին,
3
Բժշկում է բեկյալ սրտերը Եվ կապում է նրանց վերքերը բոլոր։
4
Հաշվում է աստղերի բազմությունը Եվ բոլորին կոչում է իրենց անուններով։
5
Մեծ է մեր Տերը, և մեծ է նրա զորությունը. Նրա իմաստությունը սահման չունի։
6
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
7
Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։
8
Նա ամպերով պարուրեց երկինքը Եվ անձրև պատրաստեց երկրի համար, Խոտ բուսեցրեց լեռների վրա, Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։
9
Նա, որ կերակուր է տալիս անասուններին, Ագռավի ձագերին, որ կանչում են նրան։
10
Ոչ թե ձիու զորությունը կամեցավ Տերը, Ոչ էլ հսկա մարդու իրանը հաճելի գտավ։
11
Այլ Տերն իրենից երկյուղածներին է հավանում Եվ նրանց, ովքեր իր ողորմությունն են հայցում։
← Chapter 145
Chapter 147 →