bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 145
Psalms 145
armenian-nea
1
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս.
2
Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
3
Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։
4
Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան, Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։
5
Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Աստվածն է, Եվ նրա հույսը Տիրոջ՝ Աստծու վրա է,
6
Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, Ծովը և նրա մեջ եղած ամեն ինչը։ Նա, ով պահպանում է ճշմարտությունը հավիտյան
7
Եվ տեսնում է զրկվածների արդար դատը։ Տերը հաց է տալիս քաղցածներին Եվ կապյալներին արձակում։
8
Տերը բացում է կույրերի աչքերը, Իմաստություն է տալիս նրանց, Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։ Տերը սիրում է արդարներին,
9
Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
10
Տերը պիտի թագավորի հավիտյան, Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ։
← Chapter 144
Chapter 146 →