bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 141
Psalms 141
armenian-nea
1
Աղոթք Դավթի՝ իմաստության, երբ նա քարայրում էր
2
Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի,
3
Տիրոջ առջև պիտի սփռեմ իմ աղոթքները, Նրա առջև պիտի պատմեմ նեղություններս։
4
Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
5
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
6
Աղաղակեցի քեզ, Տե՜ր, և ասացի. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի աշխարհում»։
7
Լսի՛ր, Տե՜ր, իմ աղոթքը, Որովհետև ես հույժ տկարացա. Փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, Որովհետև ինձանից հզոր եղան։
8
Տե՜ր, հանի՛ր ինձ բանտից, Որ գոհություն մատուցեմ քո անվանը Արդարների հավաքին, Քանի որ օգնեցիր ինձ։
← Chapter 140
Chapter 142 →