bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 140
Psalms 140
armenian-nea
1
Սաղմոս Դավթի Տե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ. Լսի՛ր աղոթքիս ձայնը քեզ աղոթելիս։
2
Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր, Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։
3
Իմ բերանին, Տե՜ր, պահապա՛ն դիր Եվ ամուր դուռ՝ իմ շուրթերին,
4
Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։
5
Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
6
Նրանց դատավորները գահավիժեցին ժայռի մոտ, Թող լսեն իմ խոսքերը, որ քաղցր են.
7
«Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։
8
Տե՜ր, Տե՜ր, դեպի քեզ են աչքերս ուղղված, քեզ հուսացի, Հոգիս մի՛ հանիր ինձնից։
9
Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։
10
Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ, Մինչև ես անցնեմ։
← Chapter 139
Chapter 141 →