bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 13
Psalms 13
armenian-nea
1
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
2
Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։
3
Ամենքը միասին խոտորվեցին և անպիտան դարձան, Չկա բարություն անող, մինչև իսկ մեկ հոգի չկա։
4
Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում, Որ անօրենություն են գործում. Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր Եվ չեն դիմում Տիրոջը։
5
Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա, Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։
6
Անարգեցիք աղքատի խորհուրդը, Բայց Տերն է նրա հույսը։
7
Սիոնից ո՞վ կտա փրկությունն Իսրայելի։ Երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։
← Chapter 12
Chapter 14 →