bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 135
Psalms 135
armenian-nea
1
Ալելուիա Խոստովանե՛ք Տիրոջը, Որովհետև բարի և հավերժ է նրա ողորմությունը։
2
Խոստովանե՛ք աստվածների Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
3
Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
4
Միայնակ մեծամեծ սքանչելիքներ գործեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
5
Իր իմաստությամբ ստեղծեց երկինքը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
6
Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
7
Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
8
Արեգակին ստեղծեց՝ իբրև ցերեկվա իշխան, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
9
Լուսինն ու աստղերը՝ իբրև գիշերվա իշխաններ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
10
Հարվածեց եգիպտացիների երկիրը՝ իր առաջնեկներով հանդերձ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
11
Եվ Իսրայելին նրա միջից հանեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
12
Ձեռքով բարձր և բազուկով հզոր, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
13
Ճեղքեց մեծ ծովը և բաժանեց երկու մասի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
14
Եվ Իսրայելին անցկացրեց նրա միջով, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
15
Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
16
Եվ հանեց իր ժողովրդին դեպի անապատ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Ժայռի միջից ջուր բխեցրեց, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
17
Հարվածեց մեծամեծ ազգերի, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
18
Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.
19
Ամորհացիների Սեհովն թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
20
Բասանի Օվգ թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
21
Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
22
Ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
23
Տերը հիշեց մեզ մեր թշվառության մեջ, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
24
Եվ փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքերից, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
25
Նա կերակուր է տալիս բոլոր ապրողներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
26
Խոստովանե՛ք երկնավոր Աստծուն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։ Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
← Chapter 134
Chapter 136 →