bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 136
Psalms 136
armenian-nea
1
Սաղմոս Երեմիայի Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ, Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։
2
Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։ Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում,
3
Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում. «Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։
4
Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում Օրհնությունները Տիրոջ։
5
Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ,
6
Թող լեզուս կցվի քիմքիս, Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, Սկի՛զբն իմ ուրախության։
7
Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին, Որ Երուսաղեմի անկմանը ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք, Հիմնահատակ քանդե՛ք»։
8
Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների, Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ, Ինչպես դու հատուցեցիր մեզ։
9
Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին Եվ քարին կհարվածի։
← Chapter 135
Chapter 137 →