bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 134
Psalms 134
armenian-nea
1
Ալելուիա Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը,
2
Որ գտնվում եք Տիրոջ տանը, Մեր Աստծու տան գավիթներում։
3
Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։
4
Իր համար Տերը Հակոբին ընտրեց Եվ Իսրայելը՝ իրեն ժառանգություն։
5
Ես ճանաչեցի, որ մեծ է Տերը, Եվ Տերը մեծ է բոլոր կուռքերից։
6
Ինչ որ կամեցավ Տերը, կատարեց Երկնքի մեջ և երկրում, ծովում և բոլոր անդունդներում։
7
Հանեց ամպեր երկրի ծագերից, Իր փայլատակումներն անձրևի փոխեց Եվ իր պահեստարաններից հողմեր հանեց։
8
Հարվածեց եգիպտացիների Բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն,
9
Նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, Եգիպտո՛ս, Փարավոնին և նրա բոլոր ծառաներին։
10
Հարվածեց բազում ազգերի Եվ սպանեց հզոր թագավորների՝
11
Ամորհացիների թագավոր Սեհովնին, Բասանի թագավոր Օվգին Եվ քանանացիների բոլոր թագավորներին։
12
Նրանց երկիրը ժառանգություն տվեց, Ժառանգություն իր ժողովրդին՝ Իսրայելին։
13
Տե՛ր, հավերժ է քո անունը, Տե՛ր, քո հիշատակը՝ սերնդեսերունդ։
14
Տերը դատում է իր ժողովրդին և մխիթարվում իր ծառաներով։
15
Արծաթ և ոսկի են կուռքերը հեթանոսների, Մարդկանց որդիների ձեռագործերն են։
16
Բերան ունեն, բայց չեն խոսում, Աչքեր ունեն, բայց չեն տեսնում,
17
Ականջներ ունեն, բայց չեն լսում, Եվ շունչ չկա նրանց բերանում։
18
Նրանց նման կլինեն դրանք շինողները Եվ բոլոր նրանց հուսացողները։
19
Տո՛ւն Իսրայելի, օրհնեցե՛ք Տիրոջը, Տո՛ւն Ահարոնի, օրհնեցե՛ք Տիրոջը,
20
Տո՛ւն Ղևիի, օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ երկյուղածնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը.
21
Օրհնյա՜լ է Տերը Սիոնից. նա, Որ բնակվում է Երուսաղեմում։
← Chapter 133
Chapter 135 →