bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 111
Psalms 111
armenian-nea
1
Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։
2
Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։
3
Փառք և հարստություն կան նրա տան մեջ. Նրա արդարությունը կմնա դարեդար։
4
Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։
5
Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.
6
Նա հավիտյան չի սասանվի։ Արդարի հիշատակը հավետ կմնա,
7
Չարի համբավից նա չի վախենա։ Նրա սիրտը պատրաստ է Աստծուն հուսալու.
8
Նրա սիրտը հաստատուն է, և չի սոսկա, Մինչև աչքով չտեսնի իր թշնամիներին։
9
Սփռեց և տվեց աղքատներին. Նրա արդարությունը կմնա դարեդար, Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։
10
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
← Chapter 110
Chapter 112 →