bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 110
Psalms 110
armenian-nea
1
Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։
2
Մեծ են Տիրոջ գործերը, Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։
3
Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։
4
Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը.
5
Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը,
6
Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։
7
Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են. Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները,
8
Հաստատված են հավիտյանս հավիտենից, Ստեղծված են ճշմարտությամբ և ուղղությամբ։
9
Տերն իր ժողովրդին փրկություն ուղարկեց. Հավիտյանս պատվիրեց իր ուխտը. Սուրբ և ահեղ է նրա անունը։
10
Զգոնության սկիզբը Տիրոջ երկյուղն է. Բոլորի բարի իմաստությունը, Ովքեր կատարում են դա, Եվ նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից։
← Chapter 109
Chapter 111 →