bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Psalms 112
Psalms 112
armenian-nea
1
Ալելուիա Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.
2
Թող օրհնյալ լինի անունը Տիրոջ Այսուհետև մինչև հավիտյան։
3
Արևելքից մինչև արևմուտք Օրհնյա՜լ է Տիրոջ անունը։
4
Բարձր է Տերը բոլոր ազգերից, Եվ երկնքում է նրա փառքը։
5
Ո՞վ է նման Տիրոջը՝ մեր Աստծուն, Որ բնակվում է բարձունքներում
6
Եվ տեսնում է խոնարհներին երկնքում և երկրում.
7
Աղքատներին բարձրացնում է գետնից Եվ տառապյալներին հանում աղբանոցից։
8
Իր ժողովրդի իշխանների կողքին Իշխաններ է կարգում նրանց։
9
Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։
← Chapter 111
Chapter 113 →