bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 21
Proverbs 21
armenian-nea
1
Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։
2
Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։
3
Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։
4
Խստասիրտ մարդը մեծամիտ է իր թշնամանքի մեջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։
5
Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։
6
Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։
7
Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում կատարել իրավունքները։
8
Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս Աստված, քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։
9
Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։
10
Ամբարիշտի հոգին չարիքներ է ցանկանում, և ողորմություն չի գտնի ոչ մեկից։
11
Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։
12
Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։
13
Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։
14
Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
15
Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։
16
Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։
17
Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, կհարստանա։
18
Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար՝ երդմնադրուժը։
19
Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անզգամ կնոջ հետ։
20
Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։
21
Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։
22
Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։
23
Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։
24
Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։
25
Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։
26
Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։
27
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։
28
Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։
29
Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։
30
Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։
31
Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։
← Chapter 20
Chapter 22 →