bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 22
Proverbs 22
armenian-nea
1
Բարի անունը մեծ հարստությունից լավ է, բարի շնորհը՝ արծաթից և ոսկուց։
2
Հարուստն ու աղքատը նման են իրար. Տերը երկուսին էլ այցելում է։
3
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
4
Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։
5
Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։
6
Երիտասարդը կրթվում է ըստ իր ճանապարհների, նույնիսկ ծերությանը չի հեռանում նրանցից։
7
Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաներն իրենց տերերին փոխ պիտի տան։
8
Ով անզգամություն է սերմանում, չարիք է հնձելու և ըստ իր գործերի պատիժ է կրելու։ Աստված սիրում է զվարթ և առատաձեռն մարդուն.
9
ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։ Ընծա տվողը հաղթություն և պատիվ է ստանում, բայց այն սպանում է առնողների հոգին։
10
Ժանտին ատյանից հանի՛ր, և հակառակությունը դուրս կգա նրա հետ, քանզի երբ նստում է ատյանում, անարգում է բոլորին։
11
Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,
12
Տիրոջ աչքերը պահում են խոհեմությունը, Տերն արհամարհում է անօրեն խոսքերը։
13
Վատը պատճառաբանում և ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակի անցքերում՝ սպանողներ»։
14
Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։ Չար ճանապարհներ կան մարդու առջև, և չի ուզում դառնալ նրանցից, բայց պետք է դառնալ թյուր և չար ճանապարհից։
15
Անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում. գավազանն ու խրատը հեռու են նրանից։
16
Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։
17
Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։
18
Եվ եթե դրանք պահես քո սրտում, և մնան շուրթերիդ վրա, ուրախ կլինես,
19
և քո հույսը Տիրոջ վրա լինի և ցույց կտա քեզ իր ճանապարհները։
20
Եվ դու երիցս գրի՛ր դրանք քո հոգում, խորհրդի գիտության և խոհեմության մեջ։
21
Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։
22
Մի՛ բռնացիր անտունի վրա, քանզի աղքատ է նա, և մի՛ անարգիր անտունին դատարանի մեջ,
23
քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։
24
Բարկացկոտին ընկեր մի՛ դարձիր և զայրացող բարեկամի հետ մի՛ բնակվիր,
25
որ չսովորես նրա ճանապարհները և անձդ խեղդամահ անես։
26
Անձդ երաշխավոր մի՛ դարձրու մեկից ակնածելով,
27
զի եթե չունես, որտեղի՞ց վճարես. անկողի՞նդ առնեն-տանեն, որի վրա կողերդ են հանգչում։
28
Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։
29
Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։
← Chapter 21
Chapter 23 →