bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 17
Proverbs 17
armenian-nea
1
Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ։
2
Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։
3
Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։
4
Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, իսկ արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատացյալների համար ողջ աշխարհը լի է ինչքով, իսկ անհավատը մեկն իսկ չունի։
5
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։
6
Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։
7
Անմիտներին վայել չեն հավատարիմ շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախոս շուրթերը։
8
Խրատը պահողի համար շնորհի վարձ է, քանզի ուր էլ դառնա, հաջողություն պիտի գտնի։
9
Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։
10
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
11
Չարակամը հակառակություն է առաջ բերում, իսկ Տերն անողորմ հրեշտակ է արձակում նրա վրա։
12
Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։
13
Ով բարու փոխարեն չարն է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։
14
Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։
15
Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։
16
Ինչպե՞ս է անմիտն ունեցվածք գտնում, քանի որ հասու չէ, թե ի՛նչ է իմաստությունը։ Մեղսասերը խնդում է գժտություններով, Ով խուսափում է ուսումից, չարիքի մեջ պիտի ընկնի։
17
Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։
18
Անմիտ մարդը ծափ է տալիս և ցնծում, երբ բարեկամներին երաշխավոր է լինում, և մեղավորը խնդում է կռվի ժամանակ։
19
Մեղսասերը խնդում է գժտություններով,
20
Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։
21
Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։
22
Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։
23
Կաշառքի համար գրկաբացը հաջողություն չի գտնի իր ճանապարհին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։
24
Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։
25
Անմիտ որդին հոր բարկությունն է և ցավ է իր ծնողների համար։
26
Արդար մարդու տուժելը բարի չէ, ոչ էլ իշխանի նենգելը իրավունքի մեջ՝ արդարի հանդեպ։
27
Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։
28
Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։
← Chapter 16
Chapter 18 →