bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 16
Proverbs 16
armenian-nea
1
Մարդ ինչ դրել է սրտում, իրեն է վերաբերում, և Տիրոջից է նրա լեզվի պատասխանը։
2
Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։
3
Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։
4
Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։
5
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։
6
Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։
7
Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։
8
Լավ է քիչ շահելը Տիրոջից երկյուղով, քան մեծ գանձերը՝ ամբարշտությամբ։
9
Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։
10
Մարգարեական պատգամ կա թագավորի շուրթերին, և նրա բերանը չի սխալվի դատաստանի պահին։
11
Կշռաքարի արդարությունը Տիրոջից է. և նրա գործերը՝ արդար կշիռներ։
12
Ով չարիք է գործում, գարշելի է թագավորի համար, քանզի նրա իշխանության աթոռը հաստատուն է արդարությամբ։
13
Արդար շուրթերը հաճելի են թագավորին. Տերը սիրում է ուղիղ խոսքերը։
14
Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։
15
Թագավորի որդին կյանքի լույսի մեջ է, և նրա բարեհաճությունը սպասվող անձրևաբեր ամպի է նման։
16
Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։
17
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
18
Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։
19
Լավ է խոնարհների հետ հանդարտասիրտ լինել, քան ամբարտավանների հետ ավար բաժանել։
20
Ով խելացի է գործի մեջ, բարիքներ կգտնի, և ով Տիրոջ վրա է հույսը դնում՝ երանելի է։
21
Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։
22
Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։
23
Իմաստունի սիրտը գիտե իր բերանի խոսքը, և իր շուրթերով խոհեմություն է խորհում.
24
Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու։
25
Կան ճանապարհներ, որ մարդուն ուղիղ են թվում, բայց նրանց վերջը նայում է դժոխքի հատակին։
26
Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։
27
Անզգամ մարդն իր հոգու մեջ չարիքներ է փորում և հուր է կուտակում իր շուրթերի վրա։
28
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
29
Անօրեն մարդը փորձության է մատնում իր բարեկամներին և նրանց տանում չար ճանապարհներով։
30
Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
31
Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։
32
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
33
Անիրավների ամեն ինչը նորից իրենց ծոցն է դառնալու, որովհետև Տիրոջից է բոլորի իրավունքը։
← Chapter 15
Chapter 17 →