bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Proverbs 18
Proverbs 18
armenian-nea
1
Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
2
Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։
3
Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։
4
Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։
5
Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։
6
Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
7
Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։
8
Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։
9
Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։
10
Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։
11
Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։
12
Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։
13
Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։
14
Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։
15
Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։
16
Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։
17
Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։
18
Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։
19
Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։
20
Մարդ իր բերանի պտղով պիտի հագեցնի իր որովայնը և իր շուրթերի պտղով պիտի հագենա։
21
Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։
22
Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։ Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։
23
Աղքատն աղաչում է թախանձագին, իսկ հարուստը՝ պատասխանում անզուսպ։
24
Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։
← Chapter 17
Chapter 19 →